Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի 2022 թվականի հուլիսի 18-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասցենելու մասին թիվ Կ-18072022-07-0106 որոշումը, հիմք ընդունելով «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի փետրվարի 28-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 184-րդ թաղամասի թիվ 4 հասցեում գտնվող 675,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 184-րդ թաղամասի թիվ 4 հասցեում գտնվող 675,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում: