Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1451-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2024 թվականի N 1451-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Սանասար Յուրիկի Մովսիսյանի (ծնված՝ 1975 թվականի սեպտեմբերի 08-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնելու համայնքային սեփականություն հանդիսացող 07-057-0003-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից ընդհանուր 21,7 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը և տվյալ հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված շինությունը՝ ավտոտնակը (հիմք՝ «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 24-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024GBPBGA, մուտքագրված 2024 թվականի սեպտեմբերի 27-ին):  

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի՝ պարզվել է, որ Սանասար Յուրիկի Մովսիսյանը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի թիվ 12 հասցեի հողամասին կից հատվածում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 21.7 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցել է 18,53 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակ (հիմք՝ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը՝ 2024GBPBGA): 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով և N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33, 34-րդ կետերով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31 և 50-րդ կետերով, հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 07-ի թիվ 126-Ա որոշումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի 12 հասցեի հողամասի հարևանությամբ, համայնքային սեփականություն հանդիսացող 21,7 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորում ինքնակամ կառուցված 18,53 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ շինությունը կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի թիվ 12 հասցեի հողամասի հարևանությամբ գտնվող 21,7 քառ.մետր մակերեսով համայնքային սփականություն հանդիսացող բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 14-րդ փողոց, թիվ 12/6:

2.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի թիվ 12/6 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 21,7 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորում ինքնակամ կառուցված շինությունը՝ 18,53 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, համարել օրինական (կցվում են հողամասի և շինության հատակագծերը): 

3.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի թիվ 12/6 հասցեում գտնվող գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

4.Կառույցի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կառույցը ձեռք բերելու նպատակով գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած անձին:

5.Որոշման կատարումը հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 16

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner