Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 10-ի թիվ 6՝ հերթական նիստի օրակարգը`
1)Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
2)Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Ձորաղբյուր գյուղի նախկին հանրակացարանները, վարձակալությամբ տրամադրելու մասին:
3)Համայնքային սեփականություն հանդիսացող Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող գույքը անհատույց օգտագործման իրավունքով օտարելու մասին:
4)Համայնքային սեփականություն հանդիսացող Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/1/1 հասցեում գտնվող գույքը վարձակալությամբ տրամադրելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: