Այսօր: Հինգշաբթի, 9 Հունվարի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 03-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հունվարի 2025 թվականի N 03-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1525-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Արմեն Ալբերտի Մկրտչյանի (ծնված՝ 1966 թվականի հունիսի 15-ին), Աննա Վալոդյաի Մնացականյանի (ծնված՝ 1967 թվականի օգոստոսի 30-ին) և Ալբերտ Արմենի Մկրտչյանի (ծնված՝ 1990 թվականի փետրվարի 14-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի թիվ 29 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը (հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աբովյանի տարածքային ներկայացուցչության կողմից 2024 թվականի օգոստոսի 22-ին տրված թիվ Աբ-1604/1 և թիվ Աբ-1604/2 արխիվային տեղեկանքները, «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2023HSGTSL, մուտքագրված 2023 թվականի դեկտեմբերի 12-ին    ծածկագիր՝ 2024FE4FYW, մուտքագրված 2024 թվականի նոյեմբերի 13-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արմեն Ալբերտի Մկրտչյանին, Աննա Վալոդյաի Մնացականյանին և Ալբերտ Արմենի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի թիվ 29 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1996 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 239,82 քառ․մետր արտաքին մակերեսով:

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11 և 22.1-ին կետերի պահանջներով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացի Արմեն Ալբերտի Մկրտչյանին, Աննա Վալոդյաի Մնացականյանին և Ալբերտ Արմենի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի թիվ 29 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Արմեն Ալբերտի Մկրտչյանին, Աննա Վալոդյաի Մնացականյանին և Ալբերտ Արմենի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի թիվ 29 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1996 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 239,82 քառ․մետր արտաքին մակերեսով, համարել օրինական:

2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մկրտչյանի վրա:

3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արմեն Ալբերտի Մկրտչյանին, Աննա Վալոդյաի Մնացականյանին և Ալբերտ Արմենի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

5.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Ջրվեժ համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի «Ինքնակամ զբաղեցրած հողամասի, ինքնակամ կառուցված բնակելի տան օրինականացման և Ջրվեժ համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 23-ի N 911-Ա և 2024 թվականի սեպտեմբերի 20-ի N 1207-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1525-Ա որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 7

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner