Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Իզաբելլա Հրանտի Ժամհարյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Իզաբելլա Հրանտի Ժամհարյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0057-0007 կադաստրային ծածկագրով գույքին (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 002442 վկայական, տրված 1998 թվականի հունիսի 29-ին) տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Անտառային փողոց, 3-րդ փակուղի, թիվ 2։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Իզաբելլա Հրանտի Ժամհարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: