Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետի, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման N 20032020-07-0083 վկայականը, տրված 2020 թվականի մարտի 20-ին և հաշվի առնելով քաղաքացի Արման Պողոսյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Թույլատրել Արման Պողոսյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական տարածք 15-րդ թաղամաս թիվ 11 հասցեի հողակտորում 2021 թվականի հունիսի 24-ի թիվ 100 շինարարության թույլտվությամբ տրված մանսարդային հարկով երկհարկանի բնակելի տան և օժանդակ շինության կառուցման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծային փաստաթղթերի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արման Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: