Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերով, հիմք ընդունելով Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2025 թվականի հունիսի 20-ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-20062025-07-0170 որոշումը և հաշվի առնելով «ԳԼՈԲԱԼ ՌԻԸԼ ԻՍԹԵՅԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Տիգրան Վլադիմիրի Հարությունյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 29-ի «Անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին» թիվ 720-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշման 1-ին կետում «սեփականության իրավունքով» բառերը փոխարինել «կառուցապատման իրավունքով» բառերով:
2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
4.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 20-ի «Համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 29-ի N 720-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 763-Ա որոշումը: