Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Ռադիկ Ռաֆայելի Հարությունյանի (ծնված՝ 2005 թվականի փետրվարի 19-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0334-0032 կադաստրային համարի 0,05623 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հնդավոր այգու նպատակային նշանակությունը փոխադրելու բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատում իրականացնելու և օրինականացնելու նշված հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04032025–07–0195 վկայական, տրված 2025 թվականի հունվարի 7-ին):
Կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ Ռադիկ Ռաֆայելի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0334-0032 կադաստրային համարի 0,05623 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորում 2010–2014 թվականին ինքնակամ կառուցվել է՝ թիվ 1 ամառային խոհանոցը՝ 101,1 քառ.մետր, թիվ 2 լողավազանը՝ 40,8 քառ․մետր, թիվ 3 ծածկը՝ 5,0 քառ․մետր, թիվ 4, 5 և 6 պարիսպները՝ ընդհանուր 7,4 քառ․մետր արտաքին մակերեսներով:
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ, 13-րդ կետերի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի թիվ 100-Ն որոշումը և հաշվի առնելով այն, որ սեփականության իրավունքով Ռադիկ Ռաֆայելի Հարությունյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0334-0032 կադաստրային համարի հողակտորում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Ռադիկ Ռաֆայելի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0334-0032 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը` 0,05623 հա մակերեսով, փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատում իրականացնելու համար:
2.Ռադիկ Ռաֆայելի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0334-0032 կադաստրային համարի 0,05623 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 3-րդ թաղամաս, թիվ 9/5:
3.Ռադիկ Ռաֆայելի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասի թիվ 9/5 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 ամառային խոհանոցը՝ 101,1 քառ.մետր, թիվ 2 լողավազանը՝ 40,8 քառ․մետր, թիվ 3 ծածկը՝ 5,0 քառ․մետր, թիվ 4, 5 և 6 պարիսպները՝ ընդհանուր 7,4 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
4.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228176 հաշվին պետք է վճարի հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 5 810 696 (հինգ միլիոն ութ հարյուր տաս հազար վեց հարյուր իննսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, N 900105228218 հաշվին` 251 136 (երկու հարյուր հիսունմեկ հազար մեկ հարյուր երեսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ` օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
5.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված վճարումները չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
6.Աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանին`
1)իրականացնել հսկողություն սույն որոշման չորրորդ կետի նկատմամբ,
2)սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռադիկ Ռաֆայելի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: