Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 34 տան բնակիչ Հայկանուշ Սամվելի Մկրտչյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ Հայկանուշ Սամվելի Մկրտչյանը բնակվում է ընտանիքի հինգ անձով, ինքը և ամուսինը՝ Միշա Արամայիսի Մուշկամբարյանը, ծնված 1974 թվականին, ներկայումս չեն աշխատում, ընդ որում՝ Միշա Մուշկամբարյանն ունի առողջական խնդիրներ, հանդիսանում է 3-րդ կարգի հաշմանդամության թոշակառու, Հայկանուշ Մկրտչյանը նոր է վիրահատվել, որդին՝ Գոռ Մուշկամբարյանը, ծնված՝ 2002 թվականին, ուսանող է, երկու աղջիկները՝ Գայանե և Էլեն Մուշկամբարյանները, ծնված՝ 2003 և 2005 թվականներին, նույնպես չեն աշխատում, ուսանողներ են և ընտանիքի ֆինանսական վիճակից ելնելով Հայկանուշ Սամվելի Մկրտչյանը դիմել է համայնքապետարան՝ դրամական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ՝ Սոնա Հավհաննիսյանին բյուջեի համապատասխան հոդվածից Հայկանուշ Սամվելի Մկրտչյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Հայկանուշ Սամվելի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: