Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Ջրվեժ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 84-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման առաջին կետի առաջին ենթակետի «բ» պարբերությունում «613,483․0» թիվը փոխարինել «631,819․8» թվով, «գ» պարբերությունում «265,155.0» թիվը փոխարինել «283,491․8» թվով.
2)որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: