| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ 
  | 
 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք  ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553,  010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  31  հոկտեմբերի  2025 թվականի N 1544-Ա | 
  «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ. 1.Թույլատրել «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ շարունակելու  հողամասի կառուցապատման  իրավունքով ընկերությանը պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Երևան-Գառնի մայրուղի թիվ 6/12 և 6/14 հասցեների հողամասերում 2021 թվականի մարտի 19-ի թիվ 33 շինարարության թույլտվությամբ տրված ուղղաթիռային կայանի կառուցման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականի մայիսի 31-ը: 
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: 
   | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                         ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |