Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.«Մանկուս Էկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ տնօրեն Նիկողայոս Սուրենի Համբարձումյան, տալ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի թիվ 4 հասցեի հողամասով անցնող գազատարի կառուցման շինարարության թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «Մանկուս Էկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ տնօրեն Նիկողայոս Սուրենի Համբարձումյան, որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: