Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Ամալյա Զախարիկի Արսենյանի (ծնված՝ 1948 թվականի մարտի 19-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 27-րդ փողոցի թիվ 25 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27112023-07-0144 վկայական, տրված 2023 թվականի նոյեմբերի 27-ին, «ՍՎ ՉԱՓԱԳՐՈՒՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի նոյեմբերի 27-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2023QL45MM, մուտքագրված 2023 թվականի օգոստոսի 18-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ՍՎ ՉԱՓԱԳՐՈՒՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ամալյա Զախարիկի Արսենյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 27-րդ փողոցի թիվ 25 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2004 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 192,6 քառ․մետր, թիվ 2 օժանդակ շինությունը՝ 11,2 քառ․մետր, թիվ 3 սանհանգույցը՝ 2,8 քառ.մետր և թիվ 4 պարիսպը՝ 17,0 քառ.մետր արտաքին մակերեսներով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Ամալյա Զախարիկի Արսենյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 27-րդ փողոցի թիվ 25 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Ամալյա Զախարիկի Արսենյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 27-րդ փողոցի թիվ 25 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2004 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 192,6 քառ․մետր, թիվ 2 օժանդակ շինությունը՝ 11,2 քառ․մետր, թիվ 3 սանհանգույցը՝ 2,8 քառ.մետր և թիվ 4 պարիսպը՝ 17,0 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 575 520 (հինգ հարյուր յոթանասունհինգ հազար հինգ հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Տաթևիկ Խաչատրյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ամալյա Զախարիկի Արսենյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: