|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 հուլիսի 2011 թվականի N 22 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով §Տեղական ինքնակառավարման մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և քաղաքացիների դիմումները, 1. Հաստատել համայնքի ղեկավարի կողմից համայնքի հողերի ժամանակավոր սխեմայում ներկայացված հետևյալ փոփոխությունները. 1) Համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական այլ հողերից 1,892 հեկտար փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա` ընդերքօգտագործման նպատակով: 2) Քաղաքացի Վարդան Շոթայի Քեհյանի ընտանիքին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0314-0071 կադաստրային համարի 300,0 քառ.մ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորը (վարելահողը) փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով: 3) Քաղաքացի Արտեմ Ֆերուզի Մարկոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0315-0058 կադաստրային համարի 300,0 քառ.մ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորը (վարելահողը) փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով: 4) Քաղաքացի Սուսաննա Զավենի Սմբաթյանին սեփականության իրավունքով պատկանող 320-049 կադաստրային համարի 505,0 քառ.մ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորը (այլ հողատեսք) փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով: 2. Դիմել Կոտայքի մարզպետին, համայնքի ավագանու կողմից համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարված փոփոխությունները գործող կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու խնդրանքով:
|
Կողմ -11 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ ԳԵՒՈՐԳՅԱՆ ԺՈՐԱ ԵՓՐԻԿՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՊԱՊԱՆՅԱՆ ՄԱՐՏԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՔԵՅԱՆ ՍԵՅՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|