Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» ՍՊԸ-ի կողմից 2023 թվականի ապրիլի 21-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0342 կադաստրային ծածկագրով թաղամասից 960,7 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև նշված հողամասի հարևանությամբ՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0342-0007 և 07-057-0342-0088 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի (համապատասխանաբար՝ 1482,0 քառ․մետր և 1386,0 քառ.մետր մակերեսներով) սեփականատեր Գևորգ Սամվելի Առաքելյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0342 կադաստրային ծածկագրով թաղամասից 960,7 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0342 կադաստրային ծածկագրով թաղամասից 960,7 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Գևորգ Սամվելի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0342-0088 կադաստրային ծածկագրերով 1386,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0342 կադաստրային ծածկագրով թաղամասից 960,7 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով օտարել Գևորգ Սամվելի Առաքելյանին: