Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետի, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման N 14072022-07-0070 վկայականը, տրված 2023 թվականի օգոստոսի 4-ին և հաշվի առնելով քաղաքացի Լիպարիտ Աթանեսյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Թույլատրել Լիպարիտ Աթանեսի Աթանեսյանին և Անի Անուշի Հովհաննիսյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 3-րդ փողոցի թիվ 13 հասցեի հողակտորում 2023 թվականին մարտի 15-ի թիվ 052 շինարարության թույլտվությամբ տրված նկուղային հարկով երկհարկանի բնակելի տան կառուցման և պարսպապատման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծային փաստաթղթերի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Լիպարիտ Աթանեսի Աթանեսյանին և Անի Անուշի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: