Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի 2022 թվականի օգոստոսի 26-ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասցենելու մասին» թիվ Կ-26082022-07-0088 որոշումը, «Նարինե Առաքելյան» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի հունիսի 20-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0317-0045 կադաստրային ծածկագրով 3,57281 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0317-0045 կադաստրային ծածկագրով 3,57281 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում: