Ջրվեժի համայնքապետարան է դիմել քաղաքացի Արտավազդ Թաթուլի Մնացականյանը (ծնված 1991 թվականի հունվարի 10-ին) սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող 07-057-0333-0116 կադաստրային ծածկագրով 1375,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասին (վարելահող) կից գտնվող ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող 07-057-0333-0184 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ 355,2 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ՝ N 20022025-07-0141, տրված 2025 թվականի փետրվարի 20-ին, N 17092024-07-0007, տրված 2024 թվականի սեպտեմբերի 17-ին և N 03092025-07-0168, տրված 2025 թվականի սեպտեմբերի 3-ին):
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 8-ի թիվ 66-Ա որոշումը, իննչպես նաև այն, որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքի կամ ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով՝ ընդլայնվող հողամաս տրանսպորտային միջոցներով մուտք գործելու որևիցե այլընտրանքային հնարավորություն առկա չէ, բացի օտարվող հողամասից կամ ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից, որոշում եմ.
1.Արտավազդ Թաթուլի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0333-0116 կադաստրային ծածկագրով 1375,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության ընդլայնվող հողամասին սահմանակից և ընդլայնվող հողամասի համար տրանսպորտային միջոցներով մուտք գործելու միակ հնարավորություն համարվող համայնքային սեփականություն հանդիսացող 355,2 քառ.մետր մակերեսով 07-057-0333-0184 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ 4-րդ կարգի անջրդի վարելահողը, ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Արտավազդ Թաթուլի Մնացականյանին` կադաստրային արժեքով:
2.Սահմանել, որ հողօգտագործողը սույն որոշման ընդունումից հետո, 10-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի 900105228176 հաշվին պետք է վճարեն հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 19 714 (տասնինը հազար յոթ հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ հողօգտագործողի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարի վճարումից հետո 10-օրյա ժամկետում հողօգտագործողի հետ կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր:
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 10-օրյա ժամկետում վճարումը չկատարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանումում:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արտավազդ Թաթուլի Մնացականյանին որոշման ընթացքի մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: