Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 29-ի N 1/փ-325 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և հողամասերի մասնատվածությունը վերացնելու և միավորելու, ինչպես նաև հողամասերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝
1)քաղաքացու սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 07-042-0308-0018 ծածկագրով 0,9966 հա մակերեսով վարելահողից 0,07343 հա մակերեսով հատվածը փոխադրել գյուղատնտեսական նշանակության այլ հողերի կատեգորիա (դաշտամիջյան ճանապարհ),
2)համայնքային սեփականություն հանդիսացող 07-042-0885-0001 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության այլ հողերից՝ դաշտամիջյան ճանապարհ, 0,05636 հա մակերեսով հատվածը փոխադրել գյուղատնտեսական նշանակության վարելահողի կատեգորիա:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: