Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 սեպտեմբերի 2023 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Մայիս Կոլյայի Գրիգորյանի (ծնված՝ 1961 թվականի հունվարի 21-ին) և Գրիզելդա Համայակի Մելիքովայի (ծնված՝ 1940 թվականի մարտի 25-ին)  Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Աբովյանի շրջանի Ձորաղբյուր այգետարածքի 51-րդ տեղամասի թիվ 2 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ «Հայաստանի Ազգային Արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2020 թվականի մարտի 24-ին տրված թիվ Հ-2928 արխիվային տեղեկանք, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր և լրացուցիչ վկայագրեր, վավերացված 2020 թվականի օգոստոսի 12-ին, անհատ ձեռնարկատեր Արա Արտորիկսի Արտաշեսյանի կողմից 2023 թվականի հունիսի 16-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2023JKVZCJ, մուտքագրված 2023 թվականի հունիսի 16-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և  անհատ ձեռնարկատեր Արա Արտորիկսի Արտաշեսյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Մայիս Կոլյայի Գրիգորյանին և Գրիզելդա Համայակի Մելիքովային ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Աբովյանի շրջանի Ձորաղբյուր այգետարածքի 51-րդ տեղամասի թիվ 2 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1981 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 162,2 քառ․մետր, թիվ 2 ավտոտնակը՝ 22,6 քառ.մետր և թիվ 3 լողավազանը՝ 13,8 քառ.մետր արտաքին մակերեսներով (կառուցման տարեթվերի վերաբերյալ համայնքապետարանում տվյալները բացակայում են, որի համար հիմք են հանդիսացել քաղաքացիներ Մայիս Կոլյայի Գրիգորյանի և Գրիզելդա Համայակի Մելիքովայի դիմումում նշված և անհատ ձեռնարկատեր Արա Արտորիկսի Արտաշեսյանի կողմից չափագրված և հաստատված հողամասի հատակագծում նշված տարեթվերը):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Մայիս Կոլյայի Գրիգորյանին և Գրիզելդա Համայակի Մելիքովային ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Աբովյանի շրջանի Ձորաղբյուր այգետարածքի 51-րդ տեղամասի թիվ 2 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Մայիս Կոլյայի Գրիգորյանին և Գրիզելդա Համայակի Մելիքովային ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Աբովյանի շրջանի Ձորաղբյուր այգետարածքի 51-րդ տեղամասի թիվ 2 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 114-րդ թաղամաս, թիվ 2: 

2.Մայիս Կոլյայի Գրիգորյանին և Գրիզելդա Համայակի Մելիքովային ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 114-րդ թաղամասի թիվ 2 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1981 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 162,2 քառ․մետր, թիվ 2 ավտոտնակը՝ 22,6 քառ.մետր և թիվ 3 լողավազանը՝ 13,8 քառ.մետր արտաքին մակերեսով, համարել օրինական: 

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Մայիս Կոլյայի Գրիգորյանին և Գրիզելդա Համայակի Մելիքովային որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner