Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետով և հաշվի առնելով Մասիս Ալբերտի Մանուկյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Թույլատրել Տիգրան Վլադիմիրի Հարությունյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 38-րդ փողոցի թիվ 25 հասցեի հողամասում 2022 թվականի հուլիսի 06-ի թիվ 177 շինարարության թույլտվությամբ տրված սպորտ դահլիճի, սրճարանի և թենիսի խաղահրապարակի կառուցման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Տիգրան Վլադիմիրի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: