Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացիներ Լևոն Մամիկոնի Թորոսյանին, Գայանե Տիգրանի Թորոսյանին, Մամիկոն Լևոնի Թորոսյանին և Հեղինե Լևոնի Թորոսյանին տալ երկհարկանի բնակելի տան կառուցման և պարսպապատման շինարարության թույլտվություն՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 4-րդ թաղամասի թիվ 63 հասցեի հողամասում։
2.Պարտավորեցնել Լևոն Մամիկոնի Թորոսյանին, Գայանե Տիգրանի Թորոսյանին, Մամիկոն Լևոնի Թորոսյանին և Հեղինե Լևոնի Թորոսյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Լևոն Մամիկոնի Թորոսյանին, Գայանե Տիգրանի Թորոսյանին, Մամիկոն Լևոնի Թորոսյանին և Հեղինե Լևոնի Թորոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: