Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 75-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանի՝ Ջրվեժ համայնքի ղեկավարի լիազորությունները համարվել են վաղաժամկետ դադարեցված 2023 թվականի ապրիլի 12-ից և ղեկավարվելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.3-րդ հոդվածի առաջին մասի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր սահմանել 2023 թվականի ապրիլի 19-ին, ժամը 11:00-ին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
|