Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 ապրիլի 2024 թ.

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրվեժի համայնքապետարան է դիմել «Ֆիրմա Սյուզաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անդրանիկ Արմենի Հակոբյանը՝ սեփականության իրավունքով «Ֆիրմա Սյուզաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի թիվ 6/1 հասցեի (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0357-0023) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա արտադրական նշանակության շինությունների նշանակությունը բնակելի շինությունների փոխադրելու համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07052015-07-0058 վկայական, տրված 2015 թվականի մայիսի 07-ին):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի պահանջով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 11-ի թիվ 48-Ա ու Կադաստրի կոմիտեի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ Կ-29022024-07-0181 որոշումները, որոշում եմ.

1.«Ֆիրմա Սյուզաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի թիվ 6/1 հասցեի (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0357-0023) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա արտադրական շինությունների գործառնական նշանակությունը, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել որպես բնակելի նպատակային նշանակության շինությունների: 

2.Պարտավորեցնել «Ֆիրմա Սյուզաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` որոշումից բխող իրավունքները գրանցել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ՝ Հուսիկ Գրիգորյանի վրա:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «Ֆիրմա Սյուզաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հուսիկ Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner