Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 131-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավար Կարեն Խաչատրյանի առաջարկը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Վարուժան Արամի Մարգարյանի ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող Ազատության փողոցի 17-րդ նրբանցքի 12-րդ տան տանիքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է տանիքը, այդ թվում՝ ձմռան պաշարը, ընտանիքը հայտնվել է սոցիալապես ծանր վիճակում, ընտանիքի երեք անդամներ հաշմանդամ են, երկու երեխաները` անչափահաս, համայնքի ավագանին որոշում է.

1.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 17-րդ նրբանցքի թիվ 12 տան բնակիչ Վարուժան Արամի Մարգարյանի ընտանիքին ցուցաբերել դրամական օգնություն՝ 100 000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով, ծախսերն իրականացնելով համայնքի բյուջեի «Սոցիալական օգնություն ընտանիքներին» ծրագրից:

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner