Այսօր: Երկուշաբթի, 27 Հունիսի 2022թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 87-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 87-Ա


Զեկ. ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 1586-Ն որոշումները, համայնքի ավագանին որոշում է.

1․Ջրվեժ համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման, հանրային սննդի օբյեկտներում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվությունների համար սահմանել արտոնություն՝ ազատելով 2020 թվականի չորրորդ եռամսյակի համար հաշվարկված տեղական տուրքերի վճարումից։

2․Ջրվեժ համայնքի վարչական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից՝ մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հանրային սննդի կազմակերպման և իրացման, հանրային սննդի օբյեկտներում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվությունների համար 2020 թվականի չորրորդ եռամսյակի տեղական տուրքերի գումարները վճարված լինելու պարագայում՝ տնտեսվարող սուբյեկտի դիմումի հիման վրա, վճարված գումարը կարող է հաշվանցվել որպես 2021 թվականի առաջին եռամսյակի տեղական տուրք կամ ուղղվել համայնքի բյուջեի նկատմամբ ունեցած այլ պարտավորությունների մարմանը։

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner