Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 019-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն, 2016 թվականի մայիսի  26-ի թիվ 550-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 2-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0359-0002 կադաստրային ծածկագրով 59,3 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և վրան ամրակայված 34,3 քառ.մետր արտաքին մակերեսով ծածկի և 1,5 քառ.մետր արտաքին մակերեսով պարսպի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով վերը նշված ինքնակամ կառուցված շինություններն իրականացրած Անդրանիկ Դերենիկի Ադամյանի (ծնված 1967 թվականի հունիսի 4-ին) խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0359-0002 կադաստրային ծածկագրով 59,3 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և վրան ամրակայված 34,3 քառ.մետր արտաքին մակերեսով ծածկի և 1,5 քառ.մետր արտաքին մակերեսով պարսպի նկատմամբ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0359-0002 կադաստրային ծածկագրով 59,3 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և վրան ամրակայված 34,3 քառ.մետր արտաքին մակերեսով ծածկի և 1,5 քառ.մետր արտաքին մակերեսով պարսպի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Անդրանիկ Դերենիկի Ադամյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0359-0002 կադաստրային ծածկագրով 59,3 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը և վրան ամրակայված ու իր կողմից կառուցված 34,3 քառ.մետր արտաքին մակերեսով ծածկը և 1,5 քառ.մետր արտաքին մակերեսով պարիսպը ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձ, գնման նախապատվության իրավունքով օտարել կառույցն իրականացրած Անդրանիկ Դերենիկի Ադամյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը  կազմում է 623 469 (վեց հարյուր քսաներեք հազար չորս հարյուր վաթսունինը), իսկ ծածկի և պարսպի վաճառքի արժեքը՝ 195 110 (մեկ հարյուր իննսունհինգ հազար մեկ հարյուր տաս) Հայաստանի Հանրապետության դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner