Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 հոկտեմբերի 2021 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասի, 2191 հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն, որ քաղաքացի Ռուզաննա Նիկոլայի Ազիզյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0333-0084 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողում ինքնակամ իրականացրել է բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքներ, որոշում եմ.

1.Քաղաքացի Ռուզաննա Նիկոլայի Ազիզյանին ենթարկել վարչական պատասխանատվության տուգանքի ձևով` 200 000 (երկու հարյուր հազար) դրամ գումարի չափով:

2.Պարտավորեցնել Ռուզաննա Նիկոլայի Ազիզյանին՝ օրենքով նախատեսված ժամկետում մուծելու տուգանքը Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228101 հաշվին:

3.Պարտավորեցնել Ռուզաննա Նիկոլայի Ազիզյանին, փոխել հողամասի նպատակային նշանակությունը և օրինականցնել ինքնակամ կառուցված շինությունը:

4. Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել Ռուզաննա Նիկոլայի Ազիզյանին:

5. Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակից Ռուզաննա Նիկոլայի Ազիզյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

6. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով, կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

7. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Սանթրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner