Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության նախագահի տիկնոջ գրասենյակին ուղղված Ջրվեժ գյուղի 5-րդ փողոցի թիվ 14 տան բնակիչ Պալման Հրաչի Ստեփանյանի դիմումը, որով խնդրել է ցուցաբերել ֆինանսական աջակցություն` նշված տան գազաֆիկացման համար: Կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ վերը նշված տանը ներկայումս բնակվում է Պալման Հրաչի Ստեփանյանը` երկկողմանի ծնողազուրկ չորս թոռների հետ միասին, ընտանիքի կենցաղային պայմանները վատ են, տունը երբևէ գազաֆիկացված չի եղել, որն էլ ավելի է դժվարացնում ընտանիքի սոցիալական վիճակը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աբովյանի ԳԳՄ-ի հետ ճշտվել են տան գազաֆիկացման համար անհրաժեշտ ծախսերը և ղեկավարվելով §Տեղական ինքնակառավարման մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով, Ջրվեժ գյուղի 5-րդ փողոցի թիվ 14 տան բնակիչ Պալման Հրաչի Ստեփանյանի ընտանիքին ցուցաբերել ֆինանսական աջակցություն համայնքի 2011 թվականի բյուջեի §Սոցիալական պաշտպանություն¦ բաժնի §Ընտանիքի անդամներ և զավակներ¦ խմբից 100 000 (մեկ հարյուր հազար) դրամ գումարի չափով` տան գազաֆիկացման աշխատանքներն իրականացնելու նպատակով:
|