Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Դավիթ Մյասնիկի Մարտոսյանի, Անի Եքի Պապոյանի լիազոր ներկայացուցիչ Կարեն Վահանի Առաքելյանի Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Դավիթ Մարտոսյանի, Անի Պապոյանին պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07–030–0106–0031 կադաստրային համարի 0,569 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական՝ գյուղատնտեսական արտադրական հողամասը փոխադրելու բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատում իրականացնելու համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10112022–07–0055, տրված 2022 թվականի նոյեմբերի 10-ին):
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 3 դրական եզրակացությունը և Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի թիվ 13-Ա որոշումը, որոշում եմ.
1.Դավիթ Մյասնիկի Մարտիրոսյանին, Անի Ենոքի Պապոյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի Գլխավոր խճուղի 31 հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական՝ գյուղատնտեսական արտադրական հողամասը`0,569 հա մակերեսով, փոխադրել բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատման համար:
2.Առաջարկել Դավիթ Մյասնիկի Մարտիրոսյանին, Անի Ենոքի Պապոյանին Ջրվեժ համայնքի բյուջեի 900105214176 հաշվին վճարելու հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 6 039 935 (վեց միլիոն երեսունինը հազար ինը հարյուր երեսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով՝ ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցաատում» շինարարական նորմերի պահանջները:
4.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածների իրականացումը կատարվում է բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:
5.Աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանին`
1)իրականացնել հսկողություն սույն որոշման երրորդ կետի նկատմամբ,
2)սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
6.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Դավիթ Մյասնիկի Մարտիրոսյանին, Անի Ենոքի Պապոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: