Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 5-րդ թաղամասի թիվ 1/1 հասցեի կառուցապատված հողամասի սեփականատեր Աիդա Գագիկի Գագիկյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Աիդա Գագիկի Գագիկյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 5-րդ թաղամասի թիվ 1/1 հասցեի 943,5 քառ.մետր մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 5-րդ թաղամասի թիվ 1/3 հասցեի բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը՝ 569,0 քառ.մետր մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ հողամասի ընդլայնման նպատակով: |