Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին» N 57-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշման առաջին կետում «բնակավայրի բնակելի կառուցապատման» բառերը փոխարինել «բնակավայրի հասարակական կառուցապատման» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |