Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 63-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 63-Ա


Զեկ. ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն հրամանի պահանջներով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից 2019 թվականի հունիսի 27-ին, «ԳԵՈԼԵՆԴ» ՍՊԸ-ի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 16-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծերը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 9-րդ փողոցի թիվ 12 հասցեի հարևանությամբ գտնվող 379,1  քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորի, Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 07-042-0406-0017 կադաստրային համարի 1208,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է.

1. Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝

1)9-րդ փողոցի թիվ 12 հասցեի հարևանությամբ գտնվող 379,1  քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:

2)07-042-0406-0017 կադաստրային համարի 1208,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասերի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner