Այսօր: Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 108-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 108-Ա


Զեկ. ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասը, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքում գործող «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» և «Ջրվեժի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենները դիմել են համայնքապետարան՝ դպրոցներում առկա խնդիրների լուծման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով, համայնքի ավագանին որոշում է․

1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Ընթացիկ և կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածից․

1)«Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ 8 542 560 (ութ միլիոն հինգ հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով՝ դպրոցի դահլիճի կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման համար:

2)«Ջրվեժի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ 2 400 000 (երկու միլիոն չորս հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով՝ էլեկտրոնային երկու գրատախտակ ձեռք բերելու համար:

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner