Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Հաշվետվություններ
 
Ներկայացման ամսաթիվ12/04/2024
ԱնվանումՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՆերկայացնողՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ Իրավաբանական ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Ժամանակահատված01/01/2024 - 31/03/2024
Ներկայացվող արդյունքները

Ջրվեժ համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի առաջին եռամսյակի փաստացի եկամուտները կազմել են 171,823.0 հազ. դրամ՝ ծրագրված տարեկան 682,290.0 հազ. դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 25.2%: Համայնքի եկամուտների հիմնական մասը բաժին է ընկնում անշարժ գույքի հարկին և փոխադրամիջոցների գույքահարկին, որը ընթացիկ տարում ճշտված պլանի համաձայն կազմում է 273,204.8 հազ.դրամ, կամ ընդհանուր եկամուտների 40.0 %-ը։ Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի կատարողական ցուցանիշը բյուջեի տարեկան ճշտված պլանի նկատմամբ կազմում է  59,740.0 հազ. դրամ, կամ 21.9%: Նախորդ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածում վարչական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 114,686.0 հազ․ դրամ, այդ թվում անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը կազմել է 48,292.3 հազ.դրամ։  

Ջրվեժ համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի առաջին եռամսյակի փաստացի ծախսերը կազմել են -252,963.7 հազ. դրամ, այդ թվում՝ վարչական բյուջեի ծախսերը՝ 89,005.5 հազ. դրամ, ֆոնդային բյուջեի ծախսերը՝ -341,969.2 հազ. դրամ, որից՝ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերը կազմել են -361,783.5 հազ.դրամ։

Վարչական բյուջեի ծախսերը ապահովել են համայնքապետարանի և համայնքի ՀՈԱԿ-ների բնականոն գործունեությունը, կոմունալ, կապի, այլ ծառայությունների մատուցումը, անհրաժեշտ  աշխատանքների կատարումը և ապրանքների ձեռքբերումը։

Կից փաստաթղթեր
(305.00 Կբ)
Փաստաթուղթ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner