Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ․
1.«Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տալ L=196 գծմ 0,4 ԿՎՏ երկարությամբ մալուխագծի կառուցման շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի, դեպի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի թիվ 22 հասցեի՝ «ԵՐԵՄՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալության իրավունքով պատկանող հողամասի էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: