Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Արթուր Լեոնիդի Մուշեղյանի (ծնված՝ 1965 թվականի հուլիսի 2-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Աբովյանի շրջանի Ջրվեժ այգետարածքի թիվ 18 թաղամասի թիվ 11 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռ, վավերացված 2016 թվականի օգոստոսի 26-ին, «ԴԱ-ԴԷ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 25-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024AQRQRM, մուտքագրված 2024 թվականի դեկտեմբերի 26-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԴԱ-ԴԷ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արթուր Լեոնիդի Մուշեղյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Աբովյանի շրջանի Ջրվեժ այգետարածքի թիվ 18 թաղամասի թիվ 11 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1991 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 314,1 քառ.մետր, թիվ 2 լողավազանը՝ 43,2 քառ.մետր, թիվ 3 օժանդակ շինությունը՝ 11,2 քառ.մետր և թիվ 4 պարիսպը՝ 6,0 քառ.մետր արտաքին մակերեսներով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 22.1-ին կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Արթուր Լեոնիդի Մուշեղյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Աբովյանի շրջանի Ջրվեժ այգետարածքի թիվ 18 թաղամասի թիվ 11 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Արթուր Լեոնիդի Մուշեղյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Աբովյանի շրջանի Ջրվեժ այգետարածքի թիվ 18 թաղամասի թիվ 11 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 204-րդ թաղամաս, թիվ 12:
2.Արթուր Լեոնիդի Մուշեղյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 204-րդ թաղամասի թիվ 12 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 314,1 քառ.մետր, թիվ 2 լողավազանը՝ 43,2 քառ.մետր, թիվ 3 օժանդակ շինությունը՝ 11,2 քառ.մետր և թիվ 4 պարիսպը՝ 6,0 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական։
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Տաթևիկ Խաչատրյանի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արթուր Լեոնիդի Մուշեղյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: