Այսօր: Երեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 սեպտեմբերի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ++++++

Ջրվեժի համայնքապետարան է դիմել քաղաքացի Արտավազդ Թաթուլի Մնացականյանի (ծնված 1991 թվականի հունվարի 10-ին) սեփականության իրավունքով իրե պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող 07-057-0333-0116 կադաստրային ծածկագրով 1375,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերին (վարելահող) կից գտնվող ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող 07-057-0333-0184 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ 355,2 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ՝ N 20022025-07-0141, տրված 2025 թվականի փետրվարի 20-ին, N 17092024-07-0007, տրված 2024 թվականի սեպտեմբերի 17-ին և N 03092025-07-0168, տրված 2025 թվականի սեպտեմբերի 3-ին):

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 8-ի թիվ 66-Ա  որոշումը, իննչպես նաև այն, որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքի կամ ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով՝ ընդլայնվող հողամաս տրանսպորտային միջոցներով մուտք գործելու որևիցե այլընտրանքային հնարավորություն առկա չէ, բացի օտարվող հողամասից կամ ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից, որոշում եմ

1.Արտավազդ Թաթուլի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0333-0116 կադաստրային ծածկագրով 1375,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության ընդլայնվող հողամասին սահմանակից և ընդլայնվող հողամասի համար տրանսպորտային միջոցներով մուտք գործելու միակ հնարավորություն համարվող համայնքային սեփականություն հանդիսացող 355,2 քառ.մետր մակերեսով 07-057-0333-0184 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ 4-րդ կարգի անջրդի վարելահողը, ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Արտավազդ Թաթուլի Մնացականյանին` կադաստրային արժեքով:  

2.Սահմանել, որ հողօգտագործողը սույն որոշման ընդունումից հետո, 10-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի 900105228176 հաշվին պետք է վճարեն հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 19 714 (տասնինը հազար յոթ հարյուր տասնչորս)  Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ հողօգտագործողի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարի վճարումից հետո 10-օրյա ժամկետում հողօգտագործողի հետ կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր:

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 10-օրյա ժամկետում վճարումը չկատարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի  համապատասխան ստորաբաժանումում:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արտավազդ Թաթուլի Մնացականյանին որոշման ընթացքի մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գրիգոր Սերոբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner