Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2021 թվականի նոյեմբերի 11-ի գրությունը, համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 56-րդ փողոցի թիվ 3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 07–057-0936-0117 կադաստրային ծածկագրով 111,89 քառ.մետր մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողամասը համաձայն Ջրվեժ համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29102021-07-0135 վկայականի, տրված 2021 թվականի հոկտեմբերի 29-ին, կադաստրային արժեքով՝ 1 176 390 (մեկ միլիոն մեկ հարյուր յոթանասունվեց հազար երեք հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ տրանսֆորմատորային ենթակայաններ կառուցելու և հարակից տարածքներում առկա և կառուցման փուլում գտնվող բնակելի տների էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով: |