Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արփինե Սուքիասյանի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 27-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0014-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 385,2 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան կառուցված օժանդակ շինության՝ --- քառ.մետր և պարիսպի՝ 15,7 քառ.մետր արտաքին մակերեսներով, նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցն իրականացրած անձանց՝ Հայկ և Դավիթ Հրանտի Ավալյանների խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0014-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 385,2 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան կառուցված --- քառ.մետր արտաքին մակերեսով օժանդակ շինության և 15,7 քառ.մետր արտաքին մակերեսով պարիսպի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0014-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 385,2 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան կառուցված --- քառ.մետր արտաքին մակերեսով օժանդակ շինության և 15,7 քառ.մետր արտաքին մակերեսով պարիսպի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Հայկ և Դավիթ Հրանտի Ավալյանների կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0014-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 385,2 քառ.մետր մակերեսով հողամասը ու վրան կառուցված --- քառ.մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը և 15,7 քառ.մետր արտաքին մակերեսով պարիսպը ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձանց, գնման նախապատվության իրավունքով օտարել Հայկ և Դավիթ Հրանտի Ավալյանների, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 2 632 573 (երկու միլիոն վեց հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր յոթանասուներեք), իսկ հարթակի վաճառքի արժեքը՝ --------(------) Հայաստանի Հանրապետության դրամ: |