Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, համայնքի ավագանին որոշում է․ 1.Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձաց) ընտանիքներին ցուցաբերել դրամական օգնություն՝ 100 000-ական (մեկ հարյուր հազարական) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով՝ համաձայն հավելվածի, ընդամենը 3 500 000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, ծախսերն իրականացնելով համայնքի բյուջեի «Սոցիալական հատուկ արտոնություններ» ծրագրից:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |