Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Գևորգ Ռոբերտի Զաքինյանի խնդրանքը՝ 50-րդ փողոցի թիվ 15 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից 288,02 քառ.մետր մակերեսով կառուցապատված հատվածը առանձնացնելու և որդուն՝ Ռոբերտ Գևորգի Զաքինյանին փոխանցելու համար, որոշում եմ.
1․Գևորգ Ռոբերտի Զաքինյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 50-րդ փողոցի թիվ 15 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 288,02 քառ.մետր մակերեսով թիվ 1 առանձնացվող կառուցապատված հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 50-րդ փողոց, թիվ 15/1, մնացորդային հիմնական մասին՝ 714,1 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 50-րդ փողոց, թիվ 15:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Գևորգ Ռոբերտի Զաքինյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: