Այսօր: Ուրբաթ, 18 Ապրիլի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 ապրիլի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Վարդան Արթուրի Սարգսյանի (ծնված՝ 1989 թվականի ապրիլի 7-ին) և Էդգար Արթուրի Սարգսյանի (ծնված՝ 1981 թվականի ապրիլի 14-ինՋրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 22-րդ թաղամասի թիվ 2 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03092018-07-0040 վկայականը, տրված 2018 թվականի սեպտեմբերի 03-ին, անհատ ձեռնարկատեր Գնել Առաքելյանի կողմից 2024 թվականի նոյեմբերի 14-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024FML4LC, մուտքագրված 2024 թվականի նոյեմբերի 22-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի ևանհատ ձեռնարկատեր Գնել Առաքելյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Վարդան և Էդգար Արթուրի Սարգսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 22-րդ թաղամասի թիվ 2 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2020 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 այգետնակը` ընդհանուր 89,11 քառ.մետր, թիվ 2 ծածկը՝ 22,32 քառ.մետր և թիվ 3 պարիսպը՝ 18,54 քառ.մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Վարդան և Էդգար Արթուրի Սարգսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 22-րդ թաղամասի թիվ 2 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Վարդան և Էդգար Արթուրի Սարգսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 22-րդ թաղամասի թիվ 2 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 1-ին այգեգործական զանգված, 22-րդ թաղամաս, թիվ 2: 

2.Վարդան և Էդգար Արթուրի Սարգսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 22-րդ թաղամասի թիվ 2 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2020 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 այգետնակը` ընդհանուր 89,11 քառ.մետր, թիվ 2 ծածկը՝ 22,32 քառ.մետր և թիվ 3 պարիսպը՝ 18,54 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական: 

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 309 632 (երեք հարյուր ինը հազար վեց հարյուր երեսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վարդան և Էդգար Արթուրի Սարգսյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner