Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 7՝ հերթական նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2)Ջրվեժ համայնքում գործող միջնակարգ դպրոցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:
3)Համայնքի ղեկավարի հաղորդումը համայնքի 2021 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին:
4)Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:
5)«Ջրվեժի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին:
6)Ջրվեժ համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 25-ի N 31-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
7)Համայնքային սեփականության հողամասերը «Ֆիրմա Սյուզաննա» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող հողամասով փոխանակելու մասին:
8)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |