Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի հունիսի 7-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0319-0039 կադաստրային ծածկագրով 461,7 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, այն ամբողջապես պարփակված է Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0319-0041 կադաստրային ծածկագրով 32336,23 քառ.մետր գյուղատնտեսական նշանակության վարելահողով, ինչպես նաև վերջինիս սեփականատեր Նարեկ Վարուժանի Գրիշյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0319-0039 կադաստրային ծածկագրով 461,7 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0319-0039 կադաստրային ծածկագրով 461,7 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Նարեկ Վարուժանի Գրիշյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0319-0041 կադաստրային ծածկագրով 32336,23 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորին կից (վերջինովս պարփակված), իր կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0319-0039 կադաստրային ծածկագրով 461,7 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 73 642 (յոթանասուներեք հազար վեց հարյուր քառասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Նարեկ Վարուժանի Գրիշյանին: |