Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 43-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՆՄԱՆ ՁԵՎԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, «Գնումների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում մանկապարտեզի կառուցման, Զովք գյուղում մանկապարտեզի կապիտալ վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև դրանց տեխնիկական հսկողության ծառայությունների իրականացման գնման ձևը համաձայն «Գնումների մասին» օրենքի համայնքի գնումների պլանով նախատեսվել է բաց մրցույթ, ըստ որի մրցույթի հրավերը պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից մինչև պայմանագրի կնքման գործընթացը տևում է շուրջ 2 ամիս և հաշվի առնելով այդ ժամանակահատվածում եղանակային պայմանները և աշխատանքների տարաբնույթ լինելը, համայնքի ավագանին որոշում է.

Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում մանկապարտեզի կառուցման, Զովք գյուղում մանկապարտեզի կապիտալ վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև դրանց տեխնիկական հսկողության ծառայությունների իրականացման գնումը կատարել հրատապ բաց մրցույթի եղանակով, առաջարկելով նաև գնումների պլանում կատարելու համապատասխան փոփոխություններ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner