Այսօր: Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 հոկտեմբերի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Մինաս  Կառլենի  Հովհաննիսյանի (ծնված՝ 1962 թվականի դեկտեմբերի 02-ին) լիազոր ներկայացուցիչ Արաս Արարատի Ասլանյանի (ծնված՝ 1950 թվականի փետրվարի 02-ին)  Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել ճանաչել Մինաս Կառլենի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին այգեգործական զանգվածի 24-րդ թաղամասի թիվ 13 հասցեի, նրա կողմից փաստացի օգտագործվող 512,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորի նկատմամբ (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր, վավերացված 2009 թվականի հունիսի 10-ին և 2014 թվականի հունիսի 16-ին, անհատ ձեռնարկատեր Արամ Աջաբխանյանի կողմից 2025 թվականի հուլիսի 30-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Արամ Աջաբխանյանի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող քաղաքացի Մինաս Կառլենի Հովհաննիսյանի կողմից փաստացի օգտագործվող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին այգեգործական զանգվածի 24-րդ թաղամասի թիվ 13 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի չափը կազմում է 512,0 քառ.մետր` փաստաթղթերում ամրագրված 500,0 քառ.մետրի փոխարեն: 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացի Մինաս  Կառլենի  Հովհաննիսյանին հատկացված հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ.

1.Ճանաչել քաղաքացի Մինաս Կառլենի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքների Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին այգեգործական զանգվածի 24-րդ թաղամասի թիվ 13 հասցեի  փաստացի օգտագործվող 512,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ, որը նրա կողմից փաստացի օգտագործվել է նաև մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։

2.Հողամասի սահմանները որոշվում են Ջրվեժ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի  առաջին տեղակալ Հայկ Վարդանյանի վրա:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Մինաս  Կառլենի  Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկ Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner