Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Վահագն Վարուժանի Հովսեփյանը (ծնված՝ 1970 թվականի հուլիսի 29-ին) և լիազոր անձ Գոհար Գրիշայի Հովհաննիսյանի (ծնված՝ 1979 թվականի մարտի 8-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 16-րդ փողոցի թիվ 18/1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19122024-07-0261 վկայական, տրված 2024 թվականի դեկտեմբերի 19-ին, «ՍԿԶԲՆԱԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի օգոստոսի 25-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024CHHSV2, մուտքագրված 2024 թվականի հոկտեմբերի 18-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ՍԿԶԲՆԱԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Վահագն Վարուժանի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 16-րդ փողոցի թիվ 18/1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը ընդհանուր 239,62 քառ․մետր արտաքին մակերեսներով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Վահագն Վարուժանի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 16-րդ փողոցի թիվ 18/1 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Վահագն Վարուժանի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 16-րդ փողոցի թիվ 18/1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը ընդհանուր 239,62 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 652 965 (վեց հարյուր հիսուներկու հազար ինը հարյուր վաթսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մկրտչյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վահագն Վարուժանի Հովսեփյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: