Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և 16-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է. Հաստատել համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 13 հերթական նիստի օրակարգը` 1. Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին: 2. Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին: 3. 2018 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին: 4. Վարձակալությամբ հողատարածք տրամադրելու մասին: 5. Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին: 6. Ջրվեժ համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին: |