Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի N 40-Ն որոշումը, որոշում եմ.
1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող հուշարձանի, հարակից պուրակի վերանորոգման և նոր հուշարձանի կառուցման նախագծի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ:
2․ Հաստատել Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող հուշարձանի, հարակից պուրակի վերանորոգման և նոր հուշարձանի կառուցման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների հրավերը` համաձայն հավելվածի:
3․ Հանրային քննարկումների ընթացքում իրականացվող բաց լսումների անցկացումը հանձնարարել Ջրվեժ համայնքի ղեկավարին հասարակական կարգով կից գործող «Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման» խորհրդակցական մարմնի անդամ Սոնա Հովհաննիսյանին:
4․Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին` համայնքապետարանի ինտերնետային կայքում և համայնքի տեղեկատվական կառավարման համակարգում տեղադրել հանրային քննարկումների հրավերը, ինչպես նաև այն փակցնել համայնքի ղեկավարի նստավայրում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում և այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի բնակիչներին՝ առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երեք հարյուր բնակչի համար:
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը: